Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.06.2017 | 00:18

Բրուտը շաղելով փափուկ կավը` դնում է պտտվող գործիքի վրա և անոթ է շինում մեր բոլորի կարիքների համար, սակայն միևնույն կավից միանման շինված այդ անոթներից թե ո՛րն է ծառայելու սրբություններին, ո՛րը` բոլորովին հակառակ գործերի, թե ո՛րն ինչի հարկավոր կլինի, դրա համար նույն կավագործն է դատավորը և հոգածուն։

Եվ իզուր է, որ նա նույն կավից աստված է կերտում, քանզի ինքն էլ ոչ շատ ժամանակ առաջ ստեղծվել է հողից և քիչ ժամանակ հետո, երբ իր հոգու պարտքը պահանջվի, նույն հողին է գնալու, որից իր սկիզբն է առել։


Իմաստություն Սողոմոնի 15. 7-8

Դիտվել է՝ 2525

Մեկնաբանություններ